Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ղրիմից և Սևաստոպոլից Ռուսաստանի հրաժարվելը բացառվում է

Ղրիմից և Սևաստոպոլից Ռուսաստանի հրաժարվելը բացառվում է
01.06.2015 | 14:56

Միանշանակ բացառվում է, որ Ռուսաստանը հրաժարվի Ղրիմից և Սևաստոպոլից, ՌԴ-ին պատժամիջոցներով ճնշելն անօգուտ է` ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նա նշել է, որ հակառուսական պատժամիջոցների պայմաններում շատ օտարերկրացիներ «ստիպված են հեռանալ Ռուսաստանից, քանի որ դադարեցվում է համագործակցությունը, կրճատվում է բիզնեսը, վերացվում են ներգաղթյալների համար աշխատատեղերը»: Դա, Նարիշկինի խոսքով, «պատժամիջոցներին միացած պետությունների քաղաքականության» հետևանք է: Գնալով այդ ճանապարհով՝ «փաստացիորեն Եվրամիությունն Ամերիկայի ճնշման տակ ինքն իրեն է կրակում, վիրավորում է սեփական ոտքը», ասել է նա:
«Պատժամիջոցները վերացնելու համար Ռուսաստանին առաջարկում են հրաժարվել Ղրիմից և Սևաստոպոլից, դավաճանել նրանց, ով մեզ հավատացել է»,- ասել է նա՝ հաստատելով, որ դա «միանշանակ բացառվում է»: «Մենք չենք շեղվի մեր ընտրած ուղուց, և անօգուտ է ճնշումներ գործադրել մեզ վրա»,- ընդգծել է Նարիշկինը:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ